Կորոնավիրուսը հստակեցնում է աշխատողի ու գործատուի հարաբերությունները. նոր սահմանումներ

ՀՀ Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում ու Աշխատանքային օրենսգրքում կառավարության առաջարկած փոփոխությունները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Ազգային ժողովն այսօր 87 կողմ, 16 դեմ, 16 ձեռնպահ ձայներով ընդունեց կառավարության առաջարկած  «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու կից ներկայացված օրինագծերի փաթեթը:

Տիգրան Խաչատրյանը հայտնել է` ինչու են մերժվում տնտեսական աջակցության հայտերը

Դրանով հստակեցվում են արտակարգ դրություն հայտարարելու դեպքում ՀՀ պարետի գործառույթները:

Նախ` նշվում է, որ պարետ կարող է լինել ՀՀ վարչապետը կամ փոխվարչապետը, իսկ պարետի ընդունած ակտերն իրավական առումով հավասարեցվում են վարչապետի կամ փոխվարչապետի ընդունած որոշումներին:

Օրենքում հստակեցվել է կոնկրետ համաճարակի տարածման վտանգի կանխման համար անձի ազատության իրավունքը սահմանափակելու կարգը, որը գործող օրենքով սահմանված չէր: Իսկ նման իրավունք վերապահվել է համաճարակի կանխման գործընթացում ներգրավված պետական մարմիններին՝  գրավոր հանձնարարության առկայության դեպքում: Ընդ որում, անհնարինության դեպքում հանձնարարությունը կարող է տրվել բանավոր՝ պայմանով, որ մեկ աշխատանքային օրվա ընթացքում այն կձևակերպվի գրավոր:

Կորոնավիրուսի հետևանքով որոշ փոփոխություններ են արվել նաև ՀՀ Աշխատանքային օրենսգրքում: Այս նախագիծը խորհրդարանն այսօր ընդունեց 117 կողմ, 2 դեմ ձայներով:

Պետական բյուջեում փոփոխություն արվեց. կորոնավիրուսի վնասը գնահատվեց 300 միլիարդից ավելի

Նոր օրենքում սահմանվել է հեռավար աշխատանք հասկացությունը և սահմանվել, որ այդ պարագայում  գործատուն աշխատողին կարող է աշխատավարձը վճարել ամբողջությամբ: Իսկ, օրինակ, պարտադիր պարապուրդի դեպքում կարող է և չվճարել:

Պարետը մեղմել է որոշ սահմանափակումներ

Բայց աշխատողին էլ իրավունք է տրվել ֆորս մաժորի իրավիճակում գործատուից պահանջել իրեն տրամադրել չօգտագործված վճարովի արձակուրդը:

Հիշեցնենք, որ ապրիլի 23–ի նիստում ՀՀ կառավարությունը որոշեց փոփոխություններ կատարել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» 2012 թվականին ընդունված օրենքում։