Հայտնի է` երբվանից կարող են աշխատել Վանաձորի «Գլորիա» և «Սարտոն» կարի ֆաբրիկաները

Մարզպետը տեղեկացրել է, որ կարի ֆաբրիկաները կարող են վերսկսել իրենց գործունեությունը`պարետի ցուցումները հստակ պահպանելու պայմանով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Facebook-ի իր էջում Վանաձորի կարի ֆաբրիկաների աշխատակիցների համար ուրախ լուր է հրապարակել։ «Վաղվանից` ապրիլի 29–ից, «Գլորիա» և «Սարտոն» կարի ֆաբրիկաները կարող են վերսկսել իրենց գործունեությունը`պարետի ցուցումները հստակ պահպանելու պայմանով»,–գրել է նա։

Վանաձորում կա՛մ կորոնավիրուսի թվերը կաճեն, կա՛մ աղքատությունը. պատգամավոր

Հիշեցնենք` ապրիլի 21-ին Վանաձորում «Գլորիա» ֆաբրիկայի մի քանի տասնյակ աշխատակիցների մասնակցությամբ բողոքի ակցիա է տեղի ունեցել։Աշխատակիցները, հիմնականում կանայք, քայլերթ են իրականացրել քաղաքում, հասել են ֆաբրիկայի փակ շենքին և կարողացել ներս մտնել։ Նրանք պահանջում են վերսկսել ֆաբրիկայի աշխատանքը։ Մարզպետն այդ խնդրով դիմել էր ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին։ Պարետատնից խոստացել էին հարցը քննարկել և որոշում կայացնել։

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի նպատակով արտակարգ դրություն է գործում, որը կտևի մինչև մայիսի 14–ը։ Սահմանափակված է տնտեսական գործունեությունը։