ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի - Sputnik. Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ հաջորդիվ կայանալիք չվերթերը լինելու են վճարովի, իսկ դեսպանությունը բարերարների և բարեգործական կառույցների աջակցությամբ հնարավորություն կունենա օժանդակելու բացառապես ծայրաստիճան բարդ իրավիճակում հայտնված` սահմանափակ թվով քաղաքացիների։
«Հարկ ենք համարում նշել, որ կազմակերպվող չվերթերը բազմակողմ ծավալուն աշխատանքի հետ մեկտեղ, պահանջում են հսկայական ֆինանսական միջոցներ։ Ելնելով վերոնշյալից՝ տեղեկացնում ենք, որ հաջորդիվ կայանալիք չվերթերին, որոնց մասին ինչպես և նախկինում, կտեղակացնենք հերթագրված քաղաքացիներին, դեսպանությունը բարերարների և բարեգործական կառույցների աջակցությամբ հնարավորություն կունենա օժանդակելու բացառապես ծայրաստիճան բարդ իրավիճակում հայտնված` սահմանափակ թվով քաղաքացիների։ Խնդրում ենք բոլոր դիմողներին ըմբռնումով մոտենալ ստեղծված իրավիճակին և հաշվի առնել, որ չվերթերը լինելու են վճարովի»,-ասված է հաղորդագրության մեջ:
ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ այս օրերին շարունակում են աշխատել գերծանրաբեռնված և գերլարված ռեժիմով՝ ինչպես չվերթերի կազմակերպման, այնպես էլ առկա պայմաններում հնարավորինս աջակցելով իրենց դիմած քաղաքացիների օթևանի, սննդի ու առաջին օգնության պարագաներով ապահովման, աշխատանքի ու բուժհաստատություններում տեղավորման բազմաթիվ հարցերի կարգավորման ուղղությամբ։
Չարտերային չվերթ Երևանից` ՌԴ քաղաքացիների համար. ովքեր կարող են անվճար մեկնել
Հիշեցնենք՝ ապրիլ ամսվա ընթացքում կազմակերպված 7 չարտերային թռիչքի արդյունքում հնարավոր դարձավ ապահովել հարյուրավոր քաղաքացիների անվճար վերադարձը Հայաստան։
Հավելենք, որ այդ թռիչքներով Հայաստան ժամանած բոլոր ուղևորները ենթարկվել են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի։ Անմիջապես «Զվարթնոց» օդանավակայանից նրանց տեղափոխել են մեկուսացման հատուկ վայրեր։
«Համընդհանուր ջանքերով». Մոսկվա-Երևան 4-րդ չարտերային չվերթն արդեն ճանապարհին է