Գավառի հիվանդանոցում տեղի ունեցած դեպքից տուժածները տեղափոխվել են Երևան

Գիշերը տեղի ունեցած հարձակումից հետո ավերված հիվանդանոցը շարունակում է աշխատել: Տեղում աշխատում են ոստիկանները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 Ապրիլ — Sputnik. Գավառի հիվանդանոցում երեկ երեկոյան տեղի ունեցած սպանության հետևանքով մահացել է երկու անձ: Եվս 4 վիրավորներ տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներ: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Գավառի բժշկական կենտրոնից:

Հայտնի են Գավառի դաժան դեպքից մահացածների և վիրավորների անունները. նոր մանրամասներ

«Մեր հիվանդանոցում այդ դեպքից տուժած ոչ ոք այս պահին չկա: Բոլոր 4 վիրավորները տեղափոխվել են Երևան»,-հայտնեցին հիվանդանոցի տնօրենի ընդունարանից:

Հիվանդանոցի աշխատակիցը վստահեցեց, որ չնայած տեղի ունեցած ավերածություններին, հիվանդանոցը շարունակում է աշխատել:

Գիշերը տեղի ունեցած հարձակումից հետո ավերված հիվանդանոցն այս պահին բազմամարդ է: Ներկա են պաշտոնյաներ ու ոստիկաններ, ովքեր տնօրենի ուղեկցությամբ ծանոթանում են կատարվածի հետևանքներին։

Սարսափելի դեպք Գավառում. հիվանդանոցում 2 մարդու պարանոցները կտրել են

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ` ապրիլի 28–ին, Գավառում կրակոցներ էին հնչել,ինչի հետևանքով երկու մարդ մահացել էր, իսկ 4–ը տեղափոխվել էին հիվանդանոց։ Այնուհետև գիշերը հայտնի դարձավ, որ որոշ մարդիկ մտել են Գավառի հիվանդանոց ու վիրավորներից երկուսի վիզը կտրել։