Կորոնավիրուսի դրական կողմը. ֆլամինգոները Մումբայի լիճը վարդագույն են ներկել. տեսանյութ

Թռչունների նման կուտակման հիմնական պատճառներից մեկն էլ մարդկանց ակտիվ տեղաշարժի կտրուկ նվազումն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik. Հնդկական Մումբայում թռչող ֆլամինգոները գերազանցել են նախորդ տարվա ռեկորդը։ Տեղեկությունը հրապարակել է The Print-ը:

​Անցյալ տարի այս տարածաշրջանի ջրային հատվածներում գիտնականների հաշվարկով շուրջ 1200 թռչուն է ճախրել։ Այս տարի միայն ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում նրանց թիվն անցել է 1500–ը։

Կորոնավիրուսի համավարակի պատճառով մարդկանց գործունեության սահմանափակումից բնությունը շնչում է։ Թռչունների նման կուտակման հիմնական պատճառներից մեկն էլ հենց մարդկանց ակտիվ տեղաշարժի կտրուկ նվազումն է։

Կարանտինի ժամանակ դադարեցվել է շինարարությունը, խիստ նվազել է տրանսպորտի և ավտոմեքենաների երթևեկությունը, ինչը ֆլամինգոների հանգստի համար գրեթե իդեալական պայմաններ է ստեղծել։ Այս գեղեցիկ վարդագույն թռչունները վերջապես հնարավորություն են ստացել լռության մեջ վայելելու իրենց հանգիստը: