Դոնեցկի «Շախտյորը» չի մոռանում Հենրիխ Մխիթարյանին ու նրա «թնդանոթային» հարվածները

«Շախտյորի» կազմում Հենրիխ Մխիթարյանը արդյունավետության ռեկորդ էր սահմանել, որը մինչ այժմ ոչ ոք չի գերազանցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Դոնեցկի «Շախտյոր» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը հրապարակել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի առաջին գոլերից մեկը, որը նա խփել է Դոնեցկի թիմի կազմում։

«#GoalOfTheDay (#ՕրվաԳոլ)։ «Շախտյորի» կազմում Հենրիխ Մխիթարյանի առաջին գոլերից»,-գրված է տեսանյութին կից։

2013 թվականին «Շախտյորի» կազմում Հենրիխ Մխիթարյանը արդյունավետության ռեկորդ է սահմանել, որը մինչ այժմ ոչ ոք չի գերազանցել։ Ուկրաինայի առաջնություններում նա 25 գոլի հեղինակ է դարձել։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը 2019 թվականից վարձակալության հիմունքով հանդես է գալիս «Ռոմայում», նրա պայմանագիրն ավարտվում է 2020-ի ամռանը, սակայն հայտնի է, որ հայ ֆուտբոլիստը ցանկանում է վերջնականապես տեղափոխվել Իտալիա և խաղալ հռոմեացիների թիմի կազմում: Նրան աջակցում է նաև «գայլերի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան։

«Նա մեծ ֆուտբոլիստ է և մեծ մարդ».  «Ռոմայի» մարզիչն ուզում է աշխատել Մխիթարյանի հետ