ԵՐԵՎԱՆ 2+9 ապրիլի – Sputnik. Կիև-Երևան-Կիև չարտերային չվերթով Հայաստան են եկել ՀՀ 119 քաղաքացիներ և ՀՀ մուտքի իրավունք ունեցող Ուկրաինայի 25քաղաքացիներ։ Տեղեկությունը հայտնում է Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը։
«Ուկրաինայում ՀՀ դեսպանությունն իր խորին երախտագիտությունն է հայտնում Ուկրաինայի հայերի միությանը և անձամբ #ՈւՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանին երկու ուղղությամբ թռիչքի ֆինանսական ծախսերը հոգալու և դեսպանության հետ համախմբված՝ կազմակերպչական հարցերը լուծելու համար (Ovakim Arutyunyan): Մեր ուժը մեր միասնության մեջ է։ Հսկայական ծավալի աշխատանք են կատարել ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը (Մարինե Հայրապետյան), Օդեսայում գլխավոր հյուպատոսությունը և պատվավոր հյուպատոսների գրասենյակները։ Շնորհակալ ենք նաև մեր ուկրաինացի գործընկերներին և SkyUp ընկերությանը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Կիև-Երևան-Կիև չարտերային չվերթն իրականացվել է երեկ` ապրիլի 28-ին։ Երևանից Կիև են մեկնել Ուկրաինայի և Հայաստանի 151 քաղաքացիներ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այս թռիչքով Հայաստան ժամանած բոլոր ուղևորները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի և օդանավակայանից տեղափոխվելու են մեկուսացման հատուկ վայրեր։