Ալեն Սիմոնյանի հետ փողոցում «հաշիվներ են պարզել». արյունոտ լուսանկար է հրապարակվել

Միջադեպի «նախաձեռնող կողմի» մասին համացանցում իրարամերժ հրապարակումներ են արվել։ Պատգամավորներից մեկն այս հարցով դիմել է ՀՀ ոստիկանապետին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանի միջև ծեծկռտուք է եղել: Այս տեղեկությունը Facebook–ի իր էջում հաղորդել է «Ադեկվադ» միաբանության անդամներից Կոնստանտին Տեր-Նակալյանը՝ հրապարակելով Արթուր Դանիելյանի` արյունոտ դեմքով լուսանկարը:

«Ալեն Սիմոնյանը հարձակվել է փողոցում զբոսնող Արթուր Դանիելյանի վրա»,-լուսանկարին կից գրել է նա:

Մինչդեռ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ Facebook–ի իր էջում գրել է, որ հարձակման է ենթարկվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա գրել է, որ Ալեն Սիմոնյանի հետ հեռախոսազրույց է ունեցել։ Պատահարի մասին հայտնել է ոստիկանապետ Արման Սարգսյանին։

Հիշեցնենք, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ մեկ այլ տհաճ միջադեպ էլ երեկ արձանագրվեց։ Իրար մեղմ ասած չհասկացան Սիմոնյանն ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Անգամ ԱԺ նախագահն ի զորու չէր դադարեցնել երկու խորհրդարանականի «փոխհրաձգությունը»: Փոխադարձ մեղադրանքները վերածվեցին փոխադարձ վիրավորանքների ու հատեցին անձնականի սահմանները։

Է՛լ «այ հոգնած», է՛լ «անբարոյականի վաստակ». Աժ-ում կրքերը գագաթնակետին հասան. տեսանյութ