ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Այսօր՝ ապրիլի 29-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17:10-ի սահմաններում Գեղադիր գյուղի բնակիչ, 30-ամյա Նժդեհ Մանուկյանը իր վարած Niva մակնիշի 78 VM 999 համարանիշի ավտոմեքենայով գյուղի գլխավոր փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել էլեկտրասյանը, ապա քարե պարսպին:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդը տեղում մահացել է։
Դեպքի վայր ժամանած ոստիկանության Արագածի բաժնի օպերատիվ խումբը վարորդի դին ավտոմեքենայից դուրս է բերել։
Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արագածի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Գավառում հնչած կրակոցների գործով ևս 10 անձ է ձերբակալվել․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել