ՌԱԴԻՈ

Պողոսյան. «Եթե Արցախն արդեն որոշել է, ուրեմն հենց դա է լինելու լուծումը»

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ իրարամերժ հայտարարություններին, որոնք հիմնականում վերաբերում են կարգավորման փուլային տարբերակին։  
Sputnik
Պողոսյան. «Եթե Արցախն արդեն որոշել է, ուրեմն հենց դա է լինելու լուծումը»

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանի դիտարկմամբ` ղարաբաղյան խնդրի շուրջ կարծես այնպիսի իրավիճակ է ստեղծվել է, որ հայերս անպայման ցանկանում ենք ասել, որ կա մի բան, որը փաթաթելու են մեր գլխին։ Ըստ նրա` նախ պետք է դիտարկել, որ հայ ժողովուրդն արդեն իսկ արտահայտել է իր կարծիքն ի լուր համանախագահների ու Ադրբեջանի։ 

«Փուլային տարբերակի մասին նույնիսկ ակնարկ չկա». ՀՀ ԱԳՆ–ն`Ղարաբաղյան հակամարտության մասին

«Եթե ասում ենք, որ մեզ համար անընդունելի է փուլային տարբերակը, ուրեմն վերջ, իսկ եթե պնդում են, որ բանակցությունների սեղանին եղել է փուլային տարբերակը, ապա դրանից հետո այդ մասին էլ խոսք չկա, իսկ Մամեդյարովի մեկնաբանությունը կարելի է գնահատել որպես անհասկանալի մոտեցում։ Ադրբեջանի արտգործնախարարն իր ժողովրդին ի՞նչ է ասելու, այն, ինչ ուզում են լսել, չէ՞։ Քանի՞ անգամ է նա խաբել, քանի՞ անգամ պետք է անդրադառնանք Մամեդյարովի ասածներին։ Դրա փոխարեն պետք է հորդորենք Զոհրաբ Մնացականյանին, որ ամեն րոպե կրկնի ու վերահաստատի հայկական կողմի դիրքորոշումը»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Պողոսյանի համոզմամբ` այսօր խնդիրն այն է, որ աշխարհը ևս մեկ անգամ լսի ու հասկանա հայկական տեսակետը։ Նա խորհուրդ է տալիս զանգել հայաստանյան պաշտոնյաներին ու փորձագետներին, որպեսզի նրանք մեկ անգամ ևս հաստատեն հայկական կողմի դիրքորոշումը։ 

«Անկախ ամեն ինչից Արցախը նույնպես հայտնել է իր տեսակետը, եթե Արցախն արդեն որոշել է, ուրեմն հենց դա է լինելու լուծումը։ Ադրբեջանում ընտրություններից հետո առկա ներքաղաքական խնդիրների համատեքստում Մամեդյարովը փորձում է իրենց ժողովրդին հաճո հայտարարություն անել։ Մենք սրան անդրադարձել ենք Բրատիսլավայի բանակցություններից հետո, և հիմա ևս մեկ անգամ դրան անդրադառնալն ուղղակի անիմաստ է։ Նույնկերպ ՌԴ արգործնախարարը խոսել է` ելնելով իր երկրի շահերից։ ՀՀ արտգործնախարարն էլ պետք է խոսի Հայաստանի շահերին համահունչ»,- նշեց նա։ 

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը մեկնել է Արցախ

Պողոսյանի կարծիքով` պետք է պահանջենք և հորդորենք մեր արտգործնախարարին արտահայտել մեր տեսակետը, իսկ եթե նրա մոտ դա չստացվի, ուրեմն պետք է նրան փոխարինելու գա մեկ ուրիշը, որովհետև հայ ազգն ունի իր հստակ դիրքորոշումը։   

Նրա դիտարկմամբ` ադրբեջանական կողմը սովորաբար ձգտում է սադրիչ հայտարարությունների միջոցով պառակտում մտցնել հայկական տեղեկատվական դաշտում։  Ըստ Պողոսյանի` պարզապես պետք է ուշադրություն չդարձնել Մամեդյարովի ասածներին և շարունակել աշխարհին ներկայացնել մեր դիրքորոշումը։

Արցախի իշխանությունների կողմից բացառվում են միակողմանի զիջումները. Արայիկ Հարությունյան

Հիշեցնենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը մեկուկես ժամ տևած տեսակապի միջոցով ապրիլի 21-ին պայմանավորվել են շարունակել բանակցային գործընթացը։

Մինչ այդ, ապրիլի 21–ի առավոտյան Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի իրագործման ամենակարևոր քայլը 2019 թվականի ապրիլին Մոսկվայում ընդունված փաստաթղթի ստորագրումն է: Խոսքն այն փաստաթղթի մասին է, որը 2019 թվականի ապրիլին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ ընդունվեց Մոսկվայում։

Դրան ի պատասխան ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել էր, որ խաղաղ կարգավորումը հնարավոր է փոխզիջումների միջոցով։ Իսկ զիջումներ չեն եղել ու չեն լինելու։