ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի - Sputnik. Vesti.ru-ն գրում է, որ մի խումբ ճապոնացիներ քննադատել են ռուս հայտնի գեղասահորդուհի, Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր Եվգենյա Մեդվեդևային ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու համար։
Քննադատությունների կիզակետում հայտնված 20-ամյա գեղասահորդուհին ներկայումս գտնվում է Ճապոնիայի Խատինոխե քաղաքում, որտեղ պետք է նախապատրաստվի սառցե ցուցադրությանը:
Ապրիլի 29-ին փակվել է քաղաքային սահադաշտը, որը մինչ այդ բաց էր։ Ժամեր անց քաղաքի բնակիչները նրան նկատել են սուպերմարկետներից մեկում գնումներ կատարելիս, ինչը զայրացրել է նրանց։ Բնակիչները բողոքել են անգամ Ռուսաստանի դեսպանությանը:
Twitter- ի օգտատերերից մեկը գրել է․ «Նրան Ռուսաստան տարեք»:
Հրաժեշտ նախորդ կյանքին. Մեդվեդևան պատրաստվում է Զագիտովայի դեմ սառցե մարտին
Նշենք, որ գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան հայկական արմատներ ունի: Աղջիկը 2018 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է, Աշխարհի կրկնակի չեմպիոն (2016, 2017), Աշխարհի գավաթի (2019) բրոնզե մեդալակիր, Եվրոպայի երկակի չեմպիոն (2016, 2017), Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։
Գեղասահորդուհի Մեդվեդևա – Բաբասյան. բացասական փորձն ավելի օգտակար է լինում