Սոցիալական ցանցերում մեկնարկում է «Գեորգիևյան ժապավեն - առցանց» հայրենասիրական ակցիան

Ակցիային մասնակցելու համար պետք է սոցիալական ցանցում գտնել համապատասխան շրջանակը և լուսանկարը հրապարակել մի քանի հեշթեգերով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի նախաշեմին «Հաղթանակի խորհուրդ» հասարակական և երիտասարդական կազմակերպությունների համակարգող խորհուրդը հրավիրում է միանալ «Գեորգիևյան ժապավեն - առցանց» հայրենասիրական ակցիային, որը կմեկնարկի ապրիլի 28-ին և կտևի մինչև 2020 թվականի մայիսի 9-ը: Տեղեկությունը հայտնում է Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը։

Հայտնաբերվել է Մեծ հայրենականի տարիներին գերմանացիների խորտակած «Արմենիա» ջերմանավը

«Ակցիային մասնակցելու համար հարկավոր է Facebook սոցիալական ցանցում գտնել «Գեորգիևյան ժապավեն» շրջանակը և լուսանկարը հրապարակել #Հաղթանակիխորհուրդ, #ГеоргиевскаяЛенточка, #Победа75, #ЯПомнюЯГоржусь, #СоветПобеды, հեշթեգերով»,– նշված է հաղորդագրության մեջ։

«Հայաստանի անմահ գունդը» մեկնարկում է «Իմ հերոսի պատմությունը» առցանց արշավը

«Գեորգիևյան ժապավենը» խորհրդանշում է ոգով չընկճված ժողովրդին, որը կռվեց Հայրենական մեծ պատերազմում ու ջախջախեց ֆաշիզմը: Այս խորհրդանիշը վետերանների նկատմամբ հարգանքի արտահայտություն է, հարգանքի տուրք է ռազմի դաշտում ընկածների հիշատակին, բոլոր նրանց, ում շնորհիվ մենք հաղթեցինք 1945 թվականին։

Կենտրոնական բանկը Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակի առթիվ հուշադրամ է թողարկել