ՌԱԴԻՈ

Համավարակից հետո ոչ արդիական քաղաքական օրակարգն իշխանությանը կբերի ձախողման. Հակոբյան

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե արտակարգ դրությունն ինչպես կանդրադառնա իշխանությունների իմիջի վրա, և արդյո՞ք հանրությունն արտակարգ դրությունից հետո նույն ոգևորությամբ կմոտենա հետաձգված հանրաքվեին։
Sputnik
Համավարակից հետո ոչ արդիական քաղաքական օրակարգն իշխանությանը կբերի ձախողման. Հակոբյան

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ` արտակարգ դրության հայտարարումը տվյալ դեպքում այնքան էլ կապված չէր ներքաղաքական զարգացումների հետ, առավել ևս արտաքին քաղաքական գործընթացների հետ, այլ պայմանավորված էր հիմնականում համավարակի վտանգի հետ, հետևաբար, արտակարգ դրության հայտարարումը նպատակ ուներ այնպիսի պայմաններ ստեղծել, այնպիսի իրավական, օրենսդրական հիմքեր ձևավորել, որ իրավիճակից բխող սահմանափակումները հակասության մեջ չմտնեն Սահմանադրության հետ։

Վարդենիսը կշարունակի փակ մնալ համավարակի պատճառով

Սահմանափակումների թուլացումը չի նշանակում, որ այլևս վարակվելու վտանգ չկա. Թորոսյան

«Այս առումով արտակարգ դրության հաստատումը տրամաբանական էր, թեև կա նաև որոշակի սահմանափակումների խնդիր, որն առնչվում է մարկանց իրավունքներին ու ազատ տեղաշարժին։ Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե իշխանություններին որքանով կհաջողվի լուծել խնդիրները, որոնց պատրվակով սահմանվել է արտակարգ դրության ռեժիմ, կհաջողվի՞ արդյոք արդյունավետորեն վերահսկողության տակ վերցնել համավարակի տարածումն ու տնտեսական ճգնաժամի տեմպերը։ Սա է այն կարևոր ու գլխավոր չափորոշիչը, որը կարող է որոշակիացնել իշխանությունների վարկանիշը»,– նշում է քաղտեխնոլոգը։ 

Վիգեն Հակոբյանը չի կարծում, որ արտակարգ դրությունն ուներ նաև ներքաղաքական ինչ–ինչ նպատակներ, հետևաբար, իշխանությունները նման վտանգ չէին տեսնում։ Ուղղակի նրանք ունեն կոնկրետ խնդիր, որը համահունչ է համաշխարհային միտումներին, որովհետև ամբողջ աշխարհն է փորձում ներկայումս գլուխ հանել այս ճգնաժամից։

«Այլ հարց է, որ թե՛ համավարակի սանձահարման, թե՛ տնտեսական ճգնաժամի մեղմացման պարագայում ՀՀ իշխանությունները մեծ հաջողությունների չեն հասել։ Ճիշտ է, արդեն մեկ ու կես ամիս է, ինչ կատարվում են որոշակի գործողություններ, ընդունվում են որոշումներ, սակայն մինչ այս պահն անորոշ է, թե արդյո՞ք վերահսկելի է համավարակի տարածումը, և արդյո՞ք իրականում կա արդյունավետ ծրագիր, որով բնակչությունն իրեն պաշտպանված կզգա»,– նշում է քաղտեխնոլոգը։  

Հակոբյանի փոխանցմամբ` դեռ երկար ժամանակ այն քաղաքական օրակարգերը, որոնք կային մինչև համավարակը, բնակչության համար ակտուալ չեն լինելու, որովհետև հանրությունն ունենալու է այլ պահանջներ իշխանությունից։ Ըստ նրա` եթե վերջինս արտակարգ դրության իրավական ռեժիմից հետո նորից փորձի բնակչությանը հուզող իրական օրակարգերի փոխարեն առաջ քաշել իրեն հուզող ներքաղաքական նախկին օրակարգերը` հանրաքվե, վեթինգի գործընթաց և այլն, ապա այդ դեպքում կարող են լինել ընկալման լուրջ դիսոնանսներ։ 

Քաղտեխնոլոգի դիտարկմամբ` պանդեմիայից հետո ցանկացած ոչ արդիական քաղաքական օրակարգ կարող է իշխանությանը բերել ձախողման և՛ տվյալ հարցի կոնտեքստում, և՛ գլոբալ առումով։ Ըստ նրա` նախկին օրակարգերի արդիականացումը լուրջ արձագանք չի ստանում հանրության կողմից։ 

Ինչպե՞ս է իրականացվելու զորակոչը կորոնավիրուսի պայմաններում