ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում այսօր կրակոցներ են հնչել, որի հետևանքով կա 2 զոհ: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
«Ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ Գավառ քաղաքում ժամը 17։40–ին կրակոցներ են հնչել։ 2 մարդ է մահացել, իսկ 4–ին տեղափոխել են հիվանդանոց»,–ասաց Ջանոյանը։
Նրա խոսքով` նախնական տեղեկություններով` կրակոցները հնչել են Գավառի համալսարանի մոտ։ Դեպքի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում։
Shamshyan.com–ի տեղեկություններով` մահացածներից մեկը ռազմական ոստիկանության քննիչ է:
Երևանում փրկարարներն ու ոստիկաններն ինքնասպանության փորձ են կանխել