Հայտնի է` արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը որտեղ և ինչպես կնշեն իրենց երկրորդ հարսանիքը

Զույգի առաջին հարսանիքը, որն անցկացվել է թագավորական ավանդույթներով, տեղի է ունեցել 2018 թվականի մայիսի 19-ին Վինձորում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik. Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը պատրաստվում են իրենց երկրորդ հարսանիքին։ Տեղեկությունը հայտնում է Heatworld պարբերականը` հղում անելով իր աղբյուրին։

Արքայազն Հարրին և Մեգան Մարքլն ուտելիք են հասցրել կարիքավորներին

Զույգը որոշել է կյանքը սկսել նոր էջից, Մեգանն ուզում է մոռանալ իր առաջին շքեղ ու չափազանց պաշտոնական հարսանիքը, որը տեղի էր ունեցել 2018 թվականի մայիսի 19-ին Վինձորում։ Արարողությունն անցկացվել էր թագավորական ավանդույթներով:

Պարբերականը գրում է, որ չնայած կորոնավիրուսի համավարակին, Մեգանն ու Հարրին որոշել են հավատարմության ևս մեկ երդում տալ Կալիֆոռնիայում: Արարողությունը շատ ռոմանտիկ կլինի. նրանք մայրամուտին կպսակադրվեն օվկիանոսի ափին` առանց հյուրերի։ Կլինեն միայն Մեգանը, Հարրին ու քահանան:

Դրանից հետո զույգը երեկույթ կկազմակերպի ընկերների համար։

«Երեկույթին մոտ 20 մարդ կլինի` միայն մտերիմ ընկերներն ու ընտանիքը։ Մեգանի մայրը` Դորիան, նույնպես կլինի հրավիրյալների թվում։ Հարրին ու Մեգանը հավանաբար կհրավիրեն Ջորջ և Ամալ Քլունիներին, հնարավոր է ՝ տոնին մասնակցեն Անջելինա Ջոլին ու Սերենա Ուիլյամսը», - պարբերականին պատմել է աղբյուրը:

Չի բառացվում ՝ Ուիլյամսը թագավորական զույգի երեկույթին մասնակցի ամուսնու ՝ ամերիկացի գործարար Ալեքսիս Օհանյանի հետ։

Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը գնել են Մել Գիբսոնի եզակի առանձնատունը․ մանրամասներ

Նշենք, որ Մեգանը լարված հարաբերություններ ունի հոր, եղբոր և քրոջ հետ, նա շփվում է միայն մոր` Դորիա Ռոգլանդի հետ: Ամբողջ ընտանիքից միայն Դորիան է տեսել Հարրիի ու Մեգանի երեխային` Արչիին:

Հիշեցնենք` ապրիլի 1-ից արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը դադարեցին կատարել բրիտանական թագավորական ընտանիքի անդամների պարտականությունները և սկսեցին ինքնուրույն ապրել: Նրանք որոշեցին տեղափոխվել ԱՄՆ, աշխատել և զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, հանուն դրա հրաժարվեցին «Ձեր թագավորական մեծություն» տիտղոսից, պետական ֆինանսավորումից և Sussex Royal ապրանքանիշից։ Սակայն առաջին 12 ամիսները փորձաշրջան են համարվելու։ 2021 թվականին զույգը կկարողանա վերադարձնել իր թագավորական կարգավիճակը և վերականգնել նախկին կենսակերպը ՝ կատարելով թագավորական ընտանիքի անդամների պարտականությունները:

Մեգան Մարքլի հայրը պատրաստ է դստեր դեմ ցուցմունք տալ. ԶԼՄ