ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյան հետ լուսանկար է հրապարակել Facebook–ի իր էջում և գրառում արել։
«Գյումրիում նոր ծննդատուն կկառուցվի։ Արդեն ստորագրում ենք փոխըմբռնման հուշագիր` ըստ որի, ստեղծած հիմնադրամի միջոցներով կմեկնարկի Գյումրի քաղաքում «Նազարեթ և Սոնա Սիրմակես Հանլյան» ծննդատան հիմնման աշխատանքները: Նոր ծննդատունը կնպաստի Շիրակի մարզի առողջապահության ոլորտի զարգացմանը և կլուծի տարիներ ի վեր եղած խնդիրները այդ ոլորտում»,– գրել է նա:
Հիշեցնենք` դեռ անցած տարվա օգոստոսին Թորոսյանը հայտնել էր, որ Գյումրիում նոր ծննդատուն է կառուցվելու։ Նա հրապարակել էր նա ծննդատան էսքիզները։
Նախարարը նշել էր, որ ծննդատունը կկառուցվի շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի ստեղծած հիմնադրամի միջոցներով։
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի ծննդատունը վերածվել է ինֆեկցիոն կենտրոնի
Հիշեցնենք նաև, որ ՀՀ առողջապահության նախարարությունը փոփոխություններ է նախատեսել ծննդատների աշխատանքում և որոշել է տարեկան 150–ից պակաս ծնունդ ընդունող ծննդատները փակել։
Եղվարդի ծննդատանն արդեն 20-ից ավելի ծնունդ է գրանցվել. մարզպետը խոսեց ԲԿ–ի ապագայի մասին