Գյումրի-Թալին հատվածում տեղի է ունեցել 3 բեռնատար վագոնի գծանկում․պատճառը հայտնի է

Մասնագետները կատարում են դեպքի վերլուծություն ապագայում նման միջադեպերը բացառելու նպատակով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. ՀԿԵ կողմից օգտագործվող Գյումրի-Թալին հատվածում ապրիլի 27-ին տեղի է ունեցել երեք բեռնատար վագոնի գծանկում: Տեղեկությունը Facebook սոցիալական ցանցի իր էջում  հայտնել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը:

Լավրովը հուսով է` Ռուսաստանն ու Հայաստանը կկարողանան կարգավորել ՀԿԵ–ի հարցը

«Ժամեր անց միջադեպի հետևանքները վերացվել են, վագոնները տեղափոխվել են ըստ նշանակության: Տեխնիկան կամ մարդիկ չեն տուժել»,-հայտնել է Գրձելյանը:

Նրա խոսքով՝ այդ գիծը օգտագործվում է հազվադեպ՝ ամիսը մեկ անգամ, այն ակտիվ շահագործման գիծ չէ:

Գծանկման պատճառներն արդեն հայտնի են, մասնագետները կատարում են դեպքի վերլուծություն ապագայում նման միջադեպերը բացառելու նպատակով:

Արտակարգ դրությունն ազդել է նաև երկաթուղու աշխատանքի վրա. ինչ պետք է անեն ՀԿԵ-ում

Հիշեցնենք, որ ընկերության 2020 թվականի ենթակառուցվացքի ներդրումային հաստատված պլանի համաձայն, կապիտալ վերանորոգվելու է 8 կիլոմետր գիծ, տեղադրվելու է 17 հազար երկաթբետոնե կոճղ, փոխվելու է ավելի քան 13 հազար տոննա խճաքար, կատարվելու է 7 կիլոմետր հպակային ցանցի նորոգում և Հրազդան-Սևան ուղեմասի էլեկտրական կենտրոնացման կայանի արդիականացում: