Երևանի կրկեսին հարակից պուրակն անվանակոչվեց Լեոնիդ Ենգիբարյանի անունով

Սուրբ Գրիգոր Լուսավորչի և Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկի՝ կրկեսին հարակից պուրակում շուտով կվերատեղադրվի Լեոնիդ Ենգիբարյանի արձանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik. Երևանի ավագանու որոշմամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկի՝ կրկեսին հարակից պուրակն անվանակոչվեց Լեոնիդ Ենգիբարյանի անվամբ:Շուտով այդ պուրակում կվերատեղադրվի Ենգիբարյանի արձանը: Հարցը ներկայացրեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը: Որոշումն ընդունվեց և ուժի մեջ կմտնի վաղվանից։

Ենգիբարյանի կյանքի սերը` «վհուկ» Բելլա Դարբինյանը

Նշենք, որ Լեոնիդ Ենգիբարյանը ծնվել է Մոսկվայում:

Երևանի կրկեսին հարակից պուրակն անվանակոչվեց Լեոնիդ Ենգիբարյանի անունով

1959թ. ավարտել է Մոսկվայի կրկեսային և էստրադային արվեստի պետական ուսումնարանը և եղել հայկական կրկեսի կոլեկտիվի արտիստ: 1971թ. ստեղծել է մնջախաղի էստրադային թատրոն` սկզբնավորելով ինքնատիպ, նոր` «ենգիբարյանական ուղղությունը»: Նրա գործունեությանն են նվիրվել «Ծանոթացեք, Լեոնիդ Ենգիբարովն է», «2-Լեոնիդ-2» կինոնկարները:

1971թ.–ին Ենգիբարյանն արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Մոսկվայում: 1972թ. Երևանում ստեղծվել է Ենգիբարյանի անվան մանկական կրկես-ստուդիան։

Վիսոցկին ու Ենգիբարյանը. Պիերո և Արլեկին