Ատամնաբուժարանները կարող են վերսկսել աշխատանքը

Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել` անդրադառնալով ատամնաբուժարանների գործունեությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Արսեն Թորոսյանի հրամանով` ատամնաբուժարաններն արդեն կարող են վերսկսել աշխատանքը։

«Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններն արդեն իսկ կարող են իրականացնել ստոմատոլոգիական պլանային գործունեություն` հիմք ընդունելով առողջապահության նախարարի հրամանով հաստատված ուղեցույցը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի միջոցառումների շրջանակում առողջապահության նախարարությունը մշակել է «Ստոմատոլոգիական ծառայություն իրականացնող կազմակերպություններում COVID-19-ի կանխարգելման և անվտանգ աշխատանքի կազմակերպման ուղեցույց»-պաստառը։ Ոլորտի մասնագետները պաստառը կարող են ստանալ նախարարությունից և փակցնել ստոմատոլոգիական կազմակերպություններում:

Ինչու է դադարեցվել որոշ բաժանորդների հոսանքի և գազի մատակարարումը. Փաշինյանը գիտի պատճառը

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով Հայաստանում մարտի 16–ից մինչև ապրիլի 14–ն արտակարգ դրություն էր սահմանվել։ Դրանից հետո արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց մինչև մայիսի 14-ը։ Այս ընթացքում մի շարք տնտեսվարողների գործունեությունն արգելվել էր` աշխատում էին միայն սննդի խանութները, գյուղմթերքի շուկաներն ու դեղատները։

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն այսօր նոր որոշում է կայացրել, որով մեղմել է նախկինում ընդունված տեղաշարժի սահմանափակումները:

Ինչպե՞ս է իրականացվելու զորակոչը կորոնավիրուսի պայմաններում