«Ապաքինվելու կատաղի ցանկություն առաջացավ»․ ինչպես է Լև Լեշչենկոն հաղթահարել COVID-19-ը

Հայտնի երգիչ Լև Լեշչենկոն ասել է՝ ինչպես է հաղթահարել երկկողմանի թոքաբորբը Կոմունարկայում բուժվելու ժամանակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Հայտնի երգիչ Լև Լեշչենկոն չի վախեցել, երբ իմացել է, որ երկկողմանի թոքաբորբ ունի։ Երգիչը խոստովանել է սա «Արգումենտի ի ֆակտի» թերթին տված հարցազրույցում։

Լև Լեշչենկոն վարակվել է կորոնավիրուսով. Super

«Ընդհանրապես չէի վախենում։ Գնում էի համակարգչային տոմոգրաֆիայի ու դեռ չգիտեի որ թոքաբորբ ունեմ։ Սակայն երբ ինձ ու կնոջս ասացին, որ մենք երկկողմանի թոքաբորբ ունենք, հասկացա, որ ամեն ինչ լուրջ է ու բարդ։ Ու այստեղ արդեն ոչ թե վախ, այլ այս ամենը հաղթահարելու, ապաքինվելու կատաղի ցանկություն առաջացավ։ Հենց դա է մարդուն փրկում», - ասել է Լեշչենկոն։

Նրա կարծիքով՝ այսօրվա գլխավոր խնդիրը խուճապ ստեղծելու մեջ է։

«Դա կիսով չափ թուլացնում է  իմունիտետը։ Ինձնով եմ դատում։ Պետք է օրգանիզմի բոլոր ռեսուրսներն ուղղել հիվանդությունը հաղթահարելու ցանկության վրա։ Բարեբախտաբար, թոքերի արհեստական օդափոխության սարքին միացված չեմ եղել, բայց երբ վերադարձա կնոջս հիվանդասենյակ, հասկացա, որ կամաց-կամաց սկսում ենք հաղթահարել սա։ Իրայի հետ սկսեցինք վարժություններ անել, քիչ էինք պառկում, շատ էինք քայլում հիվանդասենյակում։ Մեր հիվանդասենյակը Կոմունարկայում բոլորինի պես էր, այնտեղ ստանդարտ սենյակներ են» - նշել է Լեշչենկոն։

Լև Լեշչենկոն Կոմունարկայի հիվանդանոց էր տեղափոխվել մարտի 24-ին, բուժզննումից հետո նրա մոտ երկկողմանի թոքաբորբ էին ախտորոշել։ Երկու օր անց արտիստի մոտ COVID-19 են կասկածել։

Վարկած կար, որ երգիչը կարող էր վտանգավոր վիրուսով վարակված լինել օդանավում, երբ վերադառնում էր ԱՄՆ–ի հյուրախաղերից։

Լև Լեշչենկոյի մոտ թոքաբորբ է ախտորոշվել, նա վարակված է կորոնավիրուսով. մանրամասներ

Ավելի վաղ Կոմունարկայի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոն հայտնել էր, որ երգչի մոտ ախտորոշված թոքաբորբն առաջացել է կորոնավիրուսի հետևանքով, նրա վիճակը գնահատվում էր կայուն։

Մարտի վերջին Լեշչենկոյի առողջական վիճակը բարելավվել էր։ Նրան վերակենդանացման բաժանմունքից սովորական պալատ են տեղափոխել, բացի այդ, դադարեցրել են նաև թթվածնային պրոցեդուրաները։

Լև Լեշչենկոն հիվանդանոցում երգել է «Надежда» երգը