Խոշոր վթար Երևանի մերձակայքում. բախվել են Գագիկ Ծառուկյանի «Maybach»-ն  ու «06»-ը

«ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, որը բախվել է Ծառուկյանին պատկանող «Maybach»-ին, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik. Այսօր՝ ապրիլի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան-Սևան ճանապարհին՝ Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի տան դիմաց։

Shamshyan-com-ի տեղեկություններով՝ բախվել են «Maybach Տ 500» և «ՎԱԶ 2106» մակնիշների ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով «ՎԱԶ 2106»-ի վարորդը տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքվածների խոսքով՝ «Maybach»-ը պատկանում է Գագիկ Ծառուկյանին, որը, ըստ աղբյուրի, դեպքի պահին մեքենայի սրահում չի եղել։