Պուտինը հանձնարարել է 2 օրում ներկայացնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման ծրագիրը

Ռուսաստանի նախագահը հանձնարարել է նաև COVID-19-ի հետ աշխատող բժիշկների համար դեղորայքային կանխարգելիչ միջոցներ կիրառել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է մինչ ապրիլի 30-ը ներկայացնել նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելման համար նախատեսված պատվաստանյութի մշակման ծրագիր-ժամանակացույցը։ Այս տեղեկությունը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում։

Ռուսաստանում կորոնավիրուսը բուժող դեղորայք են ստեղծել. սպասում են մասնագետների պատասխանին

Կարևորվում է այդ պատվաստանյութերի պետական գրանցման արագացված գործընթացն ու արդյունաբերական արտադրության մեկնարկը։

Պուտինը հանձնարարել է նաև մինչ մայիսի 15-ը կորոնավիրուսով հիվանդ մարդկանց հետ շփվող բժիշկների դեղորայքային կանխարգելիչ միջոցառումներ անցկացնել։

Համապատասխան զեկույցը պետք է ներկայացվի մինչ ապրիլի 30-ը, պատասխանատուն ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն է։

Գիտնականները կորոնավիրուսի դեմ նոր դեղամիջոց են հայտնաբերել