Դեսպանատունը փորձում է օգնել Ռուսաստանում մնացած ՀՀ քաղաքացիներին աշխատանք գտնել

Դիվանագիտական առաքելությունը կոչ է արել Ռուսաստանում գտնվող Հայաստանի այն քաղաքացիներին, որոնք կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի  պատճառով գործազուրկ են մնացել, ուղարկել իրենց կոնտակտային տվյալները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի –Sputnik.  ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը ջանքեր է գործադրում աջակցելու համար մեր այն հայրենակիցներին, որոնք Ռուսաստան են ժամանել աշխատելու նպատակով, սակայն կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով կորցրել են աշխատանքը և հայտնվել դժվարին կացության մեջ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը։

ՌԴ քաղաքացիների մի մասը մեկնեց. իրականացվել է Երևան- Սանկտ Պետերբուրգ- Մոսկվա չվերթը

«Քաղաքացիներն ու խմբերը, որոնք շինարարական կամ հարակից ոլորտներում աշխատանքի կարիք ունեն, կարող են ուղարկել իրենց տվյալները 042020@armem.ru էլ հասցեով։ Նամակում անհրաժեշտ է նշել անունը, ազգանունը, խմբերի դեպքում` մարդկանց քանակը, մասնագիտացումը (օրինակ՝ ճանապարհային շինարարություն), հեռախոսահամարը հետադարձ կապի համար», – գրված է դիվանագիտական ներկայացուցչության Facebook–յան էջում հրապարակված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ գործատուները, որոնք թափուր աշխատատեղեր ունեն, (տարբեր ոլորտներում) կարող են կապ հաստատել դիվանագիտական առաքելության հետ հետևյալ հեռախոսահամարներով` + 7 (966) 118-89-84։

«Սա պատերազմ է». Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված հայ բժիշկը` համավարակի մասին

Հիշեցնենք, որ դիվանագիտական առաքելությունում ավելի վաղ հայտարարել էին, որ Ռուսաստանի հայերից ժամանակ առ ժամանակ տեղեկություն են ստանում ՌԴ–ում տարբեր ոլորտներում հայրենակիցներին աշխատատեղերով ապահովելու հնարավորության մասին։

Վերջին տվյալներով` Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն կազմում է 87 147, մահվան ելքերը` 794 են։