«Առաջիկա 10 օրում պետք է բացվեն տնտեսական գործունեության բոլոր ոլորտները»․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները կորոնավիրուսի տարածման ռիսկերը նվազագույնի հասցնելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik. Հայաստանում առաջիկա 10 օրերի ընթացքում տնտեսական գործունեության բոլոր սահմանափակումները հնարավորինս կհասցվեն նվազագույնի, այնուհետև կվերացվեն: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Facebook սոցիալական ցանցի իր էջում ուղիղ հեռարձակման ժամանակ:

Որոշ սահմանափակումներ կմեղմացվե՞ն. շուտով կլինի պարետի նոր որոշումը

«Եթե արտառոց ոչինչ չպատահի, ապա առաջիկա 10 օրերի ընթացքում մենք գնալու ենք սահմանափակման ռեժիմի մինիմիզացիայի: Պետք է բացվեն տնտեսական գործունեության բոլոր ոլորտները»,- ասաց նա:
Վարչապետի խոսքով՝ Առողջապահության նախարարությունը պետք է ջանքեր գործադրի տնտեսական գործունեության յուրաքանչյուր ոլորտում սանիտարահիգիենիկ անվտանգությունն ապահովելու համար:

Բացառություն է կազմում կրթական համակարգը: Այստեղ կարանտինի ռեժիմը կմնա անորոշ ժամանակով, այսինքն՝ այնքան, իմչքան կպահանջվի։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն էր սահմանվել։

Ապրիլի 11–ին կառավարության նիստում ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն առաջարկեց ևս 30 օրով երկարաձգել այդ ռեժիմը։

Արցախում ժամանակավորապես դադարեցվում է պետական կառավարման մարմինների գործունեությունը

Ապրիլի 13–ին գործադիր մարմինն արտահերթ նիստում միաձայն ընդունեց հանրապետությունում արտակարգ դրության ռեժիմը 30 օրով երկարաձգելու որոշումը։ Այն կտևի մինչև 2020 թվականի մայիսի 14-ը՝ ժամը 17:00-ը ներառյալ։