Մայիսի 4-ին Բեյրութ-Երևան-Բեյրութ հատուկ չվերթ է իրականացվելու

Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող քաղաքացիները պետք է մինչև ապրիլի 29-ը գրանցվեն Լիբանանում ՀՀ դեսպանությունում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Մայիսի 4-ին Middle East Airlines ավիաընկերությունը Բեյրութ-Երևան-Բեյրութ հատուկ չվերթ է իրականացնելու: Տեղեկությունը հայտնում է Լիբանանում Հայաստանի դեսպանությունը։

«Հաշվի առնելով Լիբանանի կառավարության` կորոնովիրուսի տարածման դեմ  ներդրված սահմանափակումները՝ Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիները պետք է գրանցվեն Լիբանանում ՀՀ դեսպանությունում մինչև ս.թ. ապրիլի 29-ը։ Հայաստան ժամանելուն պես քաղաքացիները գտնվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմում»,– նշված է հաղորդագրության մեջ:

Լրացուցիչ պարզաբանումների համար կարելի է + 961 3 157 305 թեժ գծի հեռախոսահամարով կապ հաստատել ՀՀ դեսպանության հետ։