Կորոնավիրուսը Հայաստանում. մեկ օրում վարակվածների թիվն ավելացել է 62-ով և դարձել 1808

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության վերջին մեկ օրվա դինամիկան:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 62-ով և դարձել 1808։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Գեղարքունիքում կորոնավիրուսից մահվան դեպք է արձանագրվել. մանրամասներ

Առողջացել է  848 մարդ,  փաստացի բուժվողները 931–ն են, ընդհանուր առմամբ 18547 թեստավորում է իրականացվել, մահվան դեպքերի թիվը մեկով ավելացել է և դարձել 29։

Երեկ՝ ապրիլի 26-ին, Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել էր 69-ով և դարձել 1746։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն էր սահմանվել։

Ապրիլի 11–ին կառավարության նիստում ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն առաջարկեց ևս 30 օրով երկարաձգել այդ ռեժիմը։

Ապրիլի 13–ին գործադիր մարմինն արտահերթ նիստում միաձայն ընդունեց հանրապետությունում արտակարգ դրության ռեժիմը 30 օրով երկարաձգելու որոշումը։ Այն կտևի մինչև 2020 թվականի մայիսի 14-ը` ժամը 17:00-ը ներառյալ։