ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. «Արմենիա» ավիաընկերությունը մայիսի 17-ին ծրագրում է իրականացնել 2 չվերթ Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղություններով: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հրապարակել է «Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը։
Տեղեկացվում է, որ տոմսերի հերթագրման և պահանջարկը հասկանալու համար հայտ ներկայացնել office@armeniafly.com կամ info@armeniafly.com հասցեներին կամ զանգահարել 011747777 հեռախոսահամարին մինչև 30/04 ներառյալ: «Կարևոր է իմանալ, որ ՀՀ-ից ՌԴ կամ Իսրայել կարող են մեկնել բացառապես տվյալ երկրի քաղաքացիություն կամ ժամանակավոր կացություն ունեցող քաղաքացիները, իսկ ՀՀ կարող են ժամանել միայն ՀՀ քաղաքացիները»,–գրել է նա: Արդեն իսկ տոմսեր ձեռք բերած քաղաքացիներին, որոնց ավիատոմսերը մարտի և ապրիլի համար էին, ավիաընկերությունը տեղեկացնում է, որ կարող են փոխարինել իրենց տոմսերը հիշյալ չվերթի տոմսերով առանց հավելյալ տուգանքի:
Չարտերային չվերթ Երևանից` ՌԴ քաղաքացիների համար. ովքեր կարող են անվճար մեկնել
Ավիատոմսերի վաճառքը կիրականացվի բացառապես ավիաընկերության պաշտոնական կայքում: Արտակարգ իրավիճակի երկարացման կամ պարտադիր մեկուսացման պայմանների առկայության դեպքում, չվերթը իրագործվելու է ՀՀ ԱԳՆ-ի հետ համաձայնեցնելով միայն:
Կիև-Երևան չարտերային չվերթով 150 քաղաքացի կվերադառնան Հայաստան
Հիշեցնենք, որ «Արմենիա» ավիաընկերությունը ապրիլի 24–ին հատուկ չարտերային չվերթով Իրաքից Հայաստանէր տեղափոխել ՀՀ 21 քաղաքացու։