ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի - Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր լուսադեմին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում` տանը բռնկված հրդեհի հետևանքով 51-ամյա տղամարդը մահացել է։
«Ապրիլի 27-ին, ժամը 07:41-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի 9-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 20-րդ փողոցի տներից մեկի հյուրասենյակում. մահացել է տան բնակիչը (Սմբաթ Մ., ծնված 1969 թ.)»,–նշված է ԱԻՆ–ի հաղորդագրության մեջ։
Բնակարանում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 08:09-ին, մարվել՝ 08:14-ին:
Երևանում կանխվել է 25–ամյա կնոջ ինքնասպանության փորձը
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը գյուղացիները մահացածի այրված դին դուրս են բերել տնից: Այրվել է հյուրասենյակում գտնվող մահճակալն ամբողջությամբ և հատակը (մոտ 7 քմ):