Դանակահարություն Երևանում. 19 և 25–ամյա տղաներին հիվանդանոց են տեղափոխել

Երևանում երկու երիտասարդ տղաների վիճաբանությունը թեժացել ու վերածվել է դանակահարության։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի - Sputnik. Երեկ Երևանում դանակահարության դեպք է տեղի ունեցել, ինչի հետևանքով 19 և 25–ամյա երիտասարդներ են հիվանդանոց տեղափոխվել։ Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։

Դանակահարություն Երևանում. մոտ 40–ամյա տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց

«Երեկ՝ ժամը 17։47-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացի։ Միաժամանակ մեկ ժամ անց Միքայելյանի վիրաբուժության ինստիտուտից է ահազանգ ստացվել, որ մի երիտասարդ էլ իրենց մոտ է տեղափոխվել»,–ասաց Գաբրիելյանը։

Սպիտակում 26-ամյա երիտասարդը դանակահարել է երկու քաղաքացու

Նրա խոսքով` մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դանակահարվածները 2001 և 1995 թվականների ծնված տղաներ են։ Տղաները Նորքի 8-րդ զանգվածի շենքերից մեկի բակում վիճաբանել են, որի ժամանակ էլ դանակահարել են իրար։
Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։