Արցախում կորոնավիրուսով վարակված տղամարդը ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցից

Կորոնավիրուսային վարակը տղամարդու մոտ հայտնաբերվել էր ապրիլի 8-ին: Հետագա բուժման նպատակով նրան տեղափոխել էին ՀՀ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի - Sputnik. Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսով վարակված ևս մեկ քաղաքացի է ապաքինվել և դուրս գրվել բուժհաստատությունից:

Արցախում կորոնավիրուսով վարակվածներից մեկն առողջացել ու դուրս է գրվել հիվանդանոցից

«Խոսքը ապրիլի 7-ին Արցախի Հանրապետություն մուտք գործած ՀՀ այն քաղաքացու մասին է, ում մոտ ապրիլի 8-ին հաստատվել էր կորոնավիրուսային վարակ:

Հետագա բուժման նպատակով նրան տեղափոխել էին ՀՀ»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` ապրիլի 7-ին հայտնի դարձավ, որ Արցախում կորոնավիրուսի առաջին դեպքն է հաստատվել, վարակվածը Միրիկ գյուղի բնակիչ է, 60–ն անց տղամարդ, որն ապրիլի 2-ին առավոտյան շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր Քաշաթաղի բուժմիավորումում և մեկուսացվել, այնուհետև տեղափոխվել Երևան: Նա մարտի 31-ին Արցախ էր վերադարձել Հայաստանի «վարակի օջախ» համարվող բնակավայրից՝ Արտաշատից:

Արցախում կորոնավիրուսով վարակվելու ևս մեկ դեպք է հաստատվել

Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակման ընդամենը 8 դեպք, վարակվածներից հինգն արդեն ապաքինվել են: