Քարաթափում Վայոց Ձորում. հսկայական քարերն ընկել են տան տանիքի ու մեքենայի վրա

Վնասվել են պտղատու ծառեր ու մեղվաընտանիքներ։ Փրկարարները տան տանիքը ծածկել են բրեզենտե ծածկոցով և քարերը դուրս բերել տնից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի -Sputnik. Այսօր վաղ առավոտյան քարաթափում է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզի Գլաձոր համայնքում։ ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ՝ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ժամը 07:33-ին ահազանգ է ստացել, որ Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհին՝ «Սիսական» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել սողանք, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն:

Երևանում կանխվել է 25–ամյա կնոջ ինքնասպանության փորձը

Դեպքի վայր է մեկնած փրկարարներն ու մասնագիտացված խումբը պարզել են, որ Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղում տեղի է ունեցել քարաթափում։ 2 քար (մոտ 0.2 խմ) ընկել են գյուղի 37-րդ փողոցի տներից մեկի վրա՝ վնասելով տանիքը (մոտ 2 քմ)։ Մոտ 4 խմ ծավալով քարերն էլ ընկել են կայանած UAZ Patriot մակնիշի ավտոմեքենայի վրա՝ վնասելով կողային հայելին, հետնամասը, 6 մեղվաընտանիք և 9 պտղատու ծառ: Տուժածներ չկան:

Փրկարարները տանիքը ծածկել են բրեզենտե ծածկոցով և քարերը դուրս բերել տնից:

Կորոնավիրուսը Հայաստանում. մեկ օրում վարակվածների թիվն ավելացել է 69-ով և դարձել 1746