Մաքսիմ Գալկինի հյուրը․ պատանի արցախցուն կտեսնենք «Լավագույնը» հաղորդման եթերում

Երգիչ Միշա Գրիգորյանը կրկին լավ նորությամբ ուրախացրել է իր երկրպագուներին։ Նրան հնարավոր կլինի տեսնել Մաքսիմ Գալկինի հաղորդման եթերում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik․ Փոքրիկ երգիչ Միշա Գրիգորյանը՝ Արցախի Հանրապետությունից, կմասնակցի Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Лучше всех» («Լավագույնը») հեռուստահաղորդմանը, որը վարում է Մաքսիմ Գալկինը։ Հաղորդումը եթերում կլինի կիրակի երեկոյան։ Միշան, որին հանդիսատեսը «փոքրիկ արցախցի» է անվանում, այդ ուրախ լուրը հայտնել է Facebook-ի իր էջում։

«Մեր «Արցախի ձայները» նախագծի արտիստները մասնակցել են բոլոր լավագույն ռուսական նախագծերին։ Ահա ևս մեկ օրինակ՝ «Լավագույնը»։ Եթերը մի երկու տարի ուշացել է, բայց ոչինչ, այսպես նույնիսկ ավելի հետաքրքիր է, չէ՞»,-նշել է պատանի երգիչը։

«Միշա, Սերժ ու Արցախ». փոքրիկ ղարաբաղցին երգել է Թանկյանի հետ. տեսանյութ

Նշենք, որ շոուի նկարահանումները տեղի են ունեցել դեռևս 2018թ․-ին։ Դրանից հետո՝  2019-ին, Միշան հասցրել է մասնակցել ռուսական «The voice․ երեխաներ» նախագծին և ներկայացնել Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ-2019» միջազգային երգի մրցույթում։ Եվրոպական մրցույթում նա 9-րդ տեղն է գրավել։