«Սրանք իմ նախնիներն են». Քիմ Քարդաշյանն աշխարհին պատմել է Հայոց ցեղասպանության մասին

Քարդաշյանը «սթորիների» մի ամբողջ շարք է արել. լուսանկարներն ուղեկցվում են տեղեկատվական գրառումներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի - Sputnik. Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առնչությամբ ամերիկյան ռեալիթի շոուի աստղ, գործարար Քիմ Քարդաշյանը Instagram–ի իր էջի «սթորի»  բաժնում գրառումների շարք է արել, որոնք պատմում են 1915 թվականին Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած արյունոտ դեպքերի մասին։

«Սրանք իմ նախնիներն են». Քիմ Քարդաշյանն աշխարհին պատմել է Հայոց ցեղասպանության մասին

Պատմությունը սկսվում է աշխարհի քարտեզով, որի վրա սլաքով ցույց է տրվում Հայաստանը։

«Սրանք իմ նախնիներն են». Քիմ Քարդաշյանն աշխարհին պատմել է Հայոց ցեղասպանության մասին

«Սա աշխարհն է, որտեղ բոլորս ենք ապրում։ Իսկ սա փոքրիկ երկիր Հայաստանն է։ 1915 թվականի ապրիլի 24-ին սկսվեց Հայոց ցեղասպանությունը։

«Սրանք իմ նախնիներն են». Քիմ Քարդաշյանն աշխարհին պատմել է Հայոց ցեղասպանության մասին

Սկզբում սպանվեցին ամենահաջողակ հայերը։ Հետո երիտթուրքերը գնացին կանանց և երեխաների հետևից։ Սրանք իմ նախնիներն են. նրանք տանջամահ արվեցին, բռնաբարվեցին ու սպանվեցին։ Մինչև 1917 թվականը 1,5 միլիոն հայ սպանվեց։

«Սրանք իմ նախնիներն են». Քիմ Քարդաշյանն աշխարհին պատմել է Հայոց ցեղասպանության մասին

«Ո՞վ է այսօր հիշում հայերի կոտորածների մասին». հայտարարեց Ադոլֆ Հիտլերը նախքան 6  միլիոն հրեաների կոտորածը`Հոլոքոստը սկսելը։ Այսօր մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության մասին, որ նման բան այլևս երբեք չկրկնվի ոչ մի կրոնի, ռասայի կամ խմբի հետ»,- պատմվում է «սթորիներում»։

«Սրանք իմ նախնիներն են». Քիմ Քարդաշյանն աշխարհին պատմել է Հայոց ցեղասպանության մասին

Հիշեցնենք՝ Քիմ Քարդաշյանը մշտապես առիթն օգտագործում է Հայոց ցեղասպանության մասին խոսելու և Թուրքիային քննադատելու համար։ Նա արդեն երկու անգամ եղել է պատմական հայրենիքում։

«Սրանք իմ նախնիներն են». Քիմ Քարդաշյանն աշխարհին պատմել է Հայոց ցեղասպանության մասին

Առաջին անգամ Քարդաշյանը եկել էր ամուսնու՝ Քանյե Ուեսթի, դստեր՝ Նորթի, քրոջ՝ Քլոեի և զարմուհիների հետ 2015 թվականին, երբ համայն հայությունը նշում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։

«Սրանք իմ նախնիներն են». Քիմ Քարդաշյանն աշխարհին պատմել է Հայոց ցեղասպանության մասին