Կամակոր կատուն և համբերատար շունը. զվարճալի տեսանյութ դարավոր «թշնամիների» մասին

Դարավոր երկու թշնամիների՝ կատվի և շան մասնակցությամբ զվարճալի հոլովակը տարածվել է սոցցանցերում՝ մեծ արձագանք գտնելով։
Sputnik

Կատուները չափազանց չարաճճի, կամակոր կենդանիներ են։ Սա խոստովանում են բոլորը, անգամ՝ երդվյալ կատվասերները։

Կատվային չարաճճիությունը հատկապես արտահայտվում է, երբ նրանք շփվում են իրենց դարավոր թշնամիների՝ շների հետ։

Ի՞նչ են ուտում մեկուսացված քաղաքացիները Հայաստանում. տեսանյութ

Կադրերում երևում է, թե ինչպես է չափերով բավականին մեծ հասկին ամանից ջուր խմում, համենայն դեպս, փորձում խմել։ Սիամական կատվին, չգիտես, թե ինչու, դա դուր չի գալիս, նա ամեն կերպ փորձում է խանգարել շանը։ Նա հարձակվում է շան վրա և կծում նրա ոտնաթաթը։

Բայց շունը ցավից ոչ միայն ձայն չի հանում, այլև ուշադրություն էլ չի դարձնում փիսիկին։ Անգամ չի էլ շրջվում, որ տեսնի, թե ինչ է կատարվում իր թաթի հետ։

«Միայն դա էր մնացել՝ ուշադրություն դարձնել այս փոքրիկին»,- հաստատ մտածում է շունը։

«Ներեցեք իմ հայերենի համար»․ ուկրաինացի փոփ երգչուհին կատարում է Սիրուշոյի երգը․ տեսանյութ

Իսկ կատուն ոչ մի կերպ չի կարողանում հանգստանալ, նա համառորեն շարունակում է իր հարձակումները։

«Ինչ խելացի շուն է», «Սա ոչ թե կատվիկ է, այլ առնետիկ» և այլն։

Ֆրանսիական «Լադանիվա» խմբի վոկալիստ Ժակլինը մոր հետ «Սարի աղջիկն» է երգում. տեսանյութ

Օգտատերերը շատ են հավանել հոլովակն ու այսպիսի մեկնաբանություններ թողել՝ ակնհայտորեն իրենց կարեկցանքն ու փոխըմբռնումը հայտնելով համբերատար շանը։

Հայաստանում բժիշկները ծափերով են ճանապարհում կորոնավիրուսից բուժվածներին. տեսանյութ