Իտալիա այս տարի չգնացինք. երկիրը զբոսաշրջիկների համար սահմանները չի բացի

Հնարավոր է՝ մայիսից վերաբացվեն Իտալիայի թանգարաններն ու գլխավոր տեսարժան վայրերը, այդ թվում` Կոլիզեյն ու Պոմպեյը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի - Sputnik. Իտալիան մինչև տարեվերջ զբոսաշրջիկների համար սահմանները չի բացի։ Ինչպես հաղորդում է Sputnik ռադիոն, Իտալիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Դարիո Ֆրանչեսկինին La Repubblica պարբերականի հետ հարցազրույցում խոսել է այն մասին, թե երկրում ստեղծված իրավիճակն ինչպես կանդրադառնա զբոսաշրջության վրա։

Կորոնավիրուսը Հայաստանում. մեկ օրում վարակվածների թիվն ավելացել է 69-ով և դարձել 1746

«Սահմանների բացումը պայմանավորված կլինի յուրաքանչյուր պետության համաճարակային իրավիճակով և որդեգրած քաղաքականությամբ»,- ասել է նա։

Դարիո Ֆրանչեսկինին հնարավոր է համարել, որ մայիսից երկրում դռները վերաբացեն թանգարաններն ու գլխավոր տեսարժան վայրերը, այդ թվում, օրինակ, Կոլիզեյն ու Պոմպեյը։

Նշենք, որ Worldmeter -ի վերջին տվյալներով՝ Իտալիան կորոնավիրուսով վարակվածների թվով աշխարհում երրորդ տեղում է՝ ԱՄՆ-ից և Իսպանիայից հետո։ Վարակվածների  թիվը 195,300 -ից ավելի է։ Կորոնավիրուսի հետևանքով երկրում գրանցվել է 26, 384 մահ, առողջացածները  63 հազարից ավելի են։

Կիև-Երևան չարտերային չվերթով 150 քաղաքացի կվերադառնան Հայաստան