Հայաստանը ծիածանների երկիր է. Ֆրանսիայի դեսպանը լուսանկարներ է հրապարակել

Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը հիացել է հայաստանյան երկնքում հայտնված ծիածանով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի- Sputnik. Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի ուշադրությունից ևս չի վրիպել այն գեղեցիկ ծիածանը, որը ժամեր առաջ զարդարեց երևանյան երկնակամարը։ Facebook-ի իր էջում նա լուսանկարներ է հրապարակել և կից գրառում կատարել. «Հայաստանը ծիածանների երկիր է (այլ գանձերի կողքին)»,- գրել է դեսպանը։

Հիշեցնենք՝ Ժոնաթան Լաթոքը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը ղեկավարում է 2017 թվականից։ Նա նաև հայերեն է սովորում։

«Ինձ համար սա չափազանց դժվար է». Ֆրանսիայի դեսպանը հայերեն է սովորում