Ֆրանսահայ երգիչն ամեն երեկո երգում է մեկուսացած ֆրանսիացիների համար. տեսանյութ

Ֆրանսահայ երգիչ Հակոբ Ղասաբյանն ամեն երեկո երգում է կարանտինում գտնվող ֆրանսիացիների համար:
Sputnik

Իր հերթական բացօթյա «համերգը» Հակոբը հրապարակել է Facebook - ի իր էջում: Ֆրանսիայի Լիլ քաղաքում և հատկապես Հակոբի թաղամասում ապրողների բախտը բերել է` ուրախ, ճաշակով երեկոներն ու բարձր տրամադրությունն ապահովված է:

«Մանկական բեմի փոփ արքա». Գալկինին հիացրեց Միշա Գրիգորյանի ելույթը

Տեսանյութում երևում է` Հակոբը ջանք չի խնայել համերգային տպավորությունն ամբողջացնելու համար. նա պատշգամբ է դուրս բերել ոչ միայն ձայնային տեխնիկան, այլև գունավոր, հատուկ համերգային լույսերը: Այսօրվա «համերգի» երգացանկը բազմազան էր` Սելիոն Դիոնից  մինչև Շառլ Ազնավուր:

Ֆրանսիացի հարևան-հանդիսատեսները մեծ ոգևորությամբ են արձագանքում ֆրանսահայ երիտասարդի կատարումներին: Նրանք դուրս էին եկել պատշգամբներ, տների առջև, ծափահարում, պարում ու ձայնակցում են նրան:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ֆրանսիայի Լիլ քաղաքում ծնված Հակոբ Ղասաբյանն իր հրաշալի ձայնային տվյալների շնորհիվ ֆրանսիական «Ձայնը» նախագծի կիսաեզրափակչում է հայտնվել։