Սպիտակում 26-ամյա երիտասարդը դանակահարել է երկու քաղաքացու

Սպիտակ քաղաքում դանակահարությամբ ավարտված վիճաբանությունը ծագել է անձնական հարցերի շուրջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Գիշերը Սպիտակ քաղաքում 26-ամյա մի երիտասարդ դանակահարել է երկու քաղաքացու։ Տեղեկությունը հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Երևանի Հաղթանակ թաղամասում կրակել են հոր ու որդու վրա

«Ապրիլի 24-ին, ժամը 00.20-ին, ոստիկանության Սպիտակի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Սպիտակ քաղաքի Ս. Ավետիսյան հրապարակի մոտ վիճաբանություն է։ Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ անհայտ անձը ձեռքերով և կտրող-ծակող գործիքով հարվածել ու վնասվածքներ է պատճառել երկու քաղաքացու»,–նշված է հաղորդագրության մեջ։

Պարզվել է, որ տուժածների հետ վիճաբանել և մարմնական վնասվածքներ է պատճառել Սպիտակի բնակիչ, 26-ամյա մի երիտասարդ, որը բացատրական աշխատանքի շնորհիվ ժամը 03.00-ին ներկայացել է ոստիկանություն։

Գյումրիում ձևաթուղթ պահանջելու համար ոստիկաններին դանակահարել են

Նա խոստովանել է, որ ինքն է դանակահարել քաղաքացիներին: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Ձեռնարկվում են միջոցառումներ` դանակը հայտնաբերելու և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:

Երևան-Եղվարդ ճանապարհին ոստիկանի են վրաերթի ենթարկել