Քաղաքացու օրն է. միջոցառումներ նախատեսված չեն

Այս տարի կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված` Քաղաքացու օրը զանգվածային միջոցառումներ չեն կազմակերպվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Այսօր Հայաստանում Քաղաքացու օրն է։ Դեռևս նախորդ տարի կառավարությունը հավանություն տվեց ««Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, որով ամրագրվում է Քաղաքացու օրը:

Միլիոնանոց հրավառություն. ինչի՞ վրա է ծախսվել Քաղաքացու օրվա 124 մլն դրամը

Քաղաքացու օրվա կրքերը. պատգամավորն ու համայնքապետը Վայոց Ձորի փոխմարզպետին հայհոյել են

Ըստ օրենքի՝ Քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը: Նախորդ տարի այն տոնվեց ապրիլի 27-ին։ Այս տարի կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված` Քաղաքացու օրը զանգվածային միջոցառումներ չեն կազմակերպվել:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Քաղաքացու օրը տոնելու համար 124 մլն դրամ էր հատկացվել բյուջեից, ինչը քննադատությունների տեղիք էր տվել։

Սոցցանցերում քննարկվում էր հարցը, թե նախկինում այդ նույն մարդիկ բողոքում էին, որ Հայաստանում այդքան մեծ գումարներ են ծախսում տոների վրա սոցիալական վատ պայմաններում, իսկ հիմա նույն քայլն իրենք են անում։

Դպրոցների տնօրենները վիրավորված են. ինչո՞ւ չեն մասնակցել Քաղաքացու օրվա միջոցառումներին