ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Օրորոցայինը երեխայի առաջին «կոդն» է, լավագույն պատվաստումը հետագայում անճաշակության ու դաժանության դեմ։ Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը Instagram–ի իր էջում նման գրառում է արել` հրապարակելով մի տեսանյութ, որտեղ կատարում է Ռաֆայել Պատկանյանի «Արի իմ սոխակ» բանաստեղծության խոսքերով գրված օրորոցային երգը։
Նազենի Հովհաննիսյանը խոստովանում է, որ երջանիկ է. լուսանկար
«Այս օրորոցայինն իմ մանկության երգն էր, մայրս էր ինձ համար երգում, ու ես երեք տարեկանում, երբ դեռ խոսել չէի կարողանում (չգիտես ինչու) երգում էի այս երգը` մռմռալով քթիս տակ...)։ Մայրս... մարդու արյան մեջ է իր ազգությունն էլ, գենն էլ, արմատի ուժն ու կերած կաթի հետ իր դաստիարակությունը` հոգևորից մինչև հայրենասիրություն»,–գրել է Հովհաննիսյանը:
Նա նաև իր հետևորդներին հարց է ուղղել, թե ո՞րն էր նրանց կյանքի օրորոցայինը:
Նշենք, որ հաղորդավարուհու մայրը 2011–ին է մահացել։ Նախորդ տարի կյանքից հեռացավ նաև նրա հայրը։ Նազենի Հովհաննիսյանը հաճախ է ծնողների մասին հուզիչ գրառումներ կատարում։
«Կյանքը փորձարկում է. փորձել ու փոխվել միշտ պետք է». Նազենի Հովհաննիսյան