Լոս Անջելեսում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ակցիայի 16–ամյա մասնակից է մահացել

Երիտասարդը կորցրել է կառավարումն ու բախվել բետոնե պատնեշին։ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վիրավորներին հիվանդանոց են տեղափոխել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Լոս Անջելեսում մահացել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ակցիայի շարասյան 16-ամյա մասնակիցը։ Այս տեղեկությունը հայտնում է «Զարթոնքմեդիան»։ Երեկ տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով նրա չորս հասակակիցները տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։

Գաղտնի ժողովներն ու Թալեաթի նամակները. ինչպես որոշվեց սպանել միլիոն ու կես հայի

Վթարը տեղի է ունեցել Ջեֆերսոնի այգու մոտ, արագընթաց մայրուղում։ Դեպքի վայրից տեսանյութ է հրապարակվել։

Նշվում է, որ տղան կորցրել է կառավարումն ու բախվել է բետոնե պատնեշին։ Վիրավորներին ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխել, այնտեղ բժիշկները արձանագրել են նրանցից մեկի մահը։

«Ճանապարհային ոստիկանությունը հետաքննում է վթարի հանգամանքներն ու պատճառը», - նշված է CHP-ի կայքում։

Բոլոր ականատեսներին ու տեղեկություն ունեցող անձանց խնդրել են կապ հաստատել իրավապահ մարմինների հետ։

Հիշեցնենք՝ ապրիլի 24-ին ամբողջ աշխարհի հայությունը նշում է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության տարելիցը, տարբեր երկրներում բազմաթիվ միջոցառումներ են անցկացվում։

ԱՄՆ նախագահ Թրամփը կրկին չի օգտագործել «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը