«Հիշեք հաղթանակը». Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն Իսահակյան է ասմունքում

Посол РФ в РА Сергей Копыркин на пресс-конференции «Актуальные вопросы внутренней и внешней политики стран евразийского интеграционного пространства» (20 января 2020). Еревaн
Կոպիրկինը նշում է, որ պատերազմին նվիրված բանաստեղծությունները ոչ միայն հոգևոր մշակութային կյանքի կարևոր մասն են կազմում, այլ նաև յուրօրինակ հարգանքի տուրք են պատերազմի մասնակիցներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը միացել է «Հիշեք հաղթանակը» (#ПомнитеПобеду) ֆլեշմոբին` ասմունքելով հայ մեծ գրող Ավետիք Իսահակյանի «Մեծ հաղթանակի օրը» բանաստեղծությունը։ Դեսպանն այն ասմունքում է ռուսերեն` Նիկոլայ Տիխոնովի թարգմանությամբ։

«Ես հաճույքով եմ միացել Երևանում Ռուսաստանի մշակույթի տան կազմակերպած ակցիային։ Պատերազմին նվիրված և այդ տարիներին գրված բանաստեղծությունները ոչ միայն հոգևոր մշակութային կյանքի կարևոր մասն են կազմում, այլ նաև հարգանքի տուրք են»,–ասում է Կոպիրկինը։
Նրա խոսքով` հենց բանաստեղծությունների մեջ է զգացվում կյանքի շունչը, մեզ հաղթանակ նվիրելու` մեր նախնիների հերոսությունը։

Կոպիրկինն ասում է` իր համար զարմանալի չէ, որ ակցիան անցկացվում է հենց Հայաստանում, քանի որ հայերը մեծ ավանդ են ներդրել հաղթանակի համար։

«Հիշեք հաղթանակը». Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն Իսահակյան է ասմունքում
«Հիշեք հաղթանակը». Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն Իսահակյան է ասմունքում

Հիշեցնենք, որ մայիսի 9-ին Մոսկվայում Հաղթանակի 75-ամյակին նվիրված տոնակատարություն պետք է անցկացվեր, որին մասնակցելու էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սակայն կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով միջոցառումը հետաձգվել է։

Ռուսաստանը զգույշ է վերաբերվում Հայաստանի ներսում տեղի ունեցող գործընթացներին. Կոպիրկին