Հարսանիք կարանտինի ժամանակ. Ծաղկաձորում մեկուսացված մի զույգ ամուսնացել է

Կարանտինի մեջ ամուսանացած զույգին ծաղիկներով և տորթով այցի են գնացել նրանց բժիշկները։
Sputnik

Ծաղկաձորում մեկուսացված մի զույգ այսօր ամուսնացել է։ «Արտ լանչի» հիմնադիր Բակուր Մելքոնյանը Facebook սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել ու հայտնել այս լուրը։

Կարանտինը հեշտ անցավ. բեմ չբարձրանալն է դժվար. Հախնազարյանը պատմել է մեկուսացման մասին

«Երբ առավոտյան գնում էի Ծաղկաձոր, ինձ ասացին, որ ծաղիկ ու տորթ է պետք։ Հարցնում եմ` ի՞նչ առիթ է, ասացին, թե հարսանիք է։ Մտածեցի` կատակում են, այ մարդ, բայց պարզվեց` իրականում կարանտինի մեջ գտնվող մի զույգ այսօր ամուսնացավ»,–գրել է նա։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Մելքոնյանն ասաց, որ զույգի հարսանիքի օրն այսօր է նախանշված եղել, և նրանք որոշել են չհետաձգել այն։

Մելքոնյանը, երջանկություն մաղթելով զույգին, նշում է` նման համեստ ու օրիգինալ ձևով միացած զույգը երբեք չի բաժանվի։

Ի դեպ, երբ տորթով սենյակ են մտնում բժիշկները, զույգն անակնկալի է գալիս։ Մանրամասները դիտեք տեսանյութում։

«Ես Հայաստանում եմ, «ձետկա»»․ Նատալյա Եփրիկյանը կարանտինն անցկացնում է Ջերմուկում