Ադրբեջանցիները կրկին ակտիվացել են. կրակոցների թիվը սահմանին ավելացել է

Ադրբեջանցիները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել են շուրջ 3500 կրակոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ընթացիկ շաբաթ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդի` հայ դիրքապահների ուղղությամբ կրակոցների թիվն ավելացել է։

Արցախի օդային տարածք ներթափանցած ադրբեջանական անօդաչուն խոցվել է

«Ապրիլի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 180 անգամ։ Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 3500 կրակոց»,–նշված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, ապրիլի 21-ին` ժամը 13:07-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից հարավային հատվածում խոցվել է Արցախի օդային սահմանը հատած, ադրբեջանական զինուժին պատկանող, ORBITER տիպի անօդաչու թռչող սարքը:

Մնացականյան-Մամեդյարով հանդիպումն ավարտվել է. ինչի մասին են պայմանավորվել կողմերը

Նշվում է, որ ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում Արցախի օդային և ցամաքային սահմանների պաշտպանությունը վստահորեն իրականացնելու համար:

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը խախտել էր հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 190 անգամ` արձակելով շուրջ 1800 կրակոց:

Ահա թե ինչ է մնացել Արցախում խոցված ադրբեջանական անօդաչու թռչող սարքից. լուսանկարներ