ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik.ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ երեկ Վայոց Ձորի մարզում սողանք է տեղի ունեցել, որի հետևանքով ճանապարհին բազմաթիվ ճաքեր են առաջացել։
«Ապրիլի 24-ին, ժամը 16:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արտավան գյուղի փողոցներից մեկում սողանքի հետևանքով ճանապարհի որոշ հատված անանցանելի է։ Վնասվել է ջրագիծը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Պարզվել է, որ Արտավան գյուղի «Աղքյենդ» կոչվող թաղամասի 17-րդ փողոցի ճամփեզրյա հատվածում տեղի է ունեցել սողանք (10 մ երկարությամբ, 10 մ լայնությամբ և 5 մ խորությամբ: Սողանքը վտանգ է ներկայացնում ճանապարհից 7 մ հեռավորության վրա գտնվող չբնակեցված տներից մեկին:
Փրկարարները սահմանազատել են ճանապարհի նշված հատվածը:
Բալային համակարգը հասավ նաև ԱԻՆ. ինչպես կխրախուսեն «արագությունը գերազանցողներին»