ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik.ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ «Ստանդարտների և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից կաշառք ստանալու հերթական դեպքն է հայտնաբերել։
«Պաշտոնատար անձ հանդիսացող՝ «Ստանդարտների և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ զանգվածի և անկյունագծային չափումների լաբորատորիայի վարիչը, նույն լաբորատորիայի մասնագետների հետ նախնական համաձայնությամբ, իրավաբանական անձանցից և անհատ ձեռնարկատերերից տարբեր չափերի կաշառք է ստացել»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նրանք կաշառք են ստացել ծառայության գծով թողտվության դիմաց՝ ստուգաչափման արդյունքներում հայտնաբերված խախտումները չարձանագրելու և ընդհանուր բարեհաճ վերաբերմունքի համար։
Պարզվել է, որ հավաքված կաշառք գումարներից հիշյալ ՓԲ ընկերության լաբորատորիայի վարիչին հասանելիք բաժինը նրան ենթակա աշխատակիցները վերջինիս փոխանցել են իր աշխատասենյակում, որի ժամանակ էլ նշված անձինք բերման են ենթարկվել ԱԱԾ աշխատակիցների կողմից:
Հետախուզվում է Գագիկ Բեգլարյանը. ԱԱԾ-ն նրա դեմ լուրջ փաստեր է հավաքել
Կաշառքի առարկան հայտնաբերվել և առգրավվել է, կաշառք ստացող անձինք խոստովանել են հանցագործության կատարումը։
ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով` կաշառք ստացած պաշտոնատար անձինք ձերբակալվել են։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են միջոցառումներ կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված այլ անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն հետևում են, որ պարետի հրամանը կատարվի