Փաշինյանն ու կինը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք են մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին

Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ քաղաքացիներն այս տարի չեն կարողանա այցելել Ծիծեռնակաբերդ. ՀՀ վարչապետը ծաղիկներ խոնարհեց ոչ միայն իր, այլ բոլորի անունից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոյանի հետ այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին: 

Փաշինյանն ու կինը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք են մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին

Արդեն 105 տարի ապրիլի 24-ին Հայաստանն ու ամբողջ աշխարհը հարգանքի տուրք են մատուցում Օսմանյան կայսրությունում (ժամանակակից Թուրքիա) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: 1915 թվականի ոճրագործությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է: Թուրքիան շարունակում է ժխտել Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային բնաջնջման իրողությունը և չափազանց ցավով է արձագանքում Ցեղասպանության վերաբերյալ Արևմուտքի քննադատություններին:

Ոչ մի ուժ ունակ չէ հաղթելու պատմական արդարությանը և ճշմարտությանը. ԱԳ նախարարի ուղերձը

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են մի շարք երկրներ, այդ թվում ՝ Ռուսաստանը: Միջազգային ճանաչման գործընթացը շարունակվում է, որոշ երկրներում նույնիսկ այդ փաստի հերքումը քրեականացվել է:

Խորհրդավոր մթություն ու երկինք հառնող լույսեր․ հայերը շարունակում են հիշել ու պահանջել

Հիշեցնենք, որ այս տարի կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ քաղաքացիները չեն կարողանա այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: 

Այսօր Հայաստանում և Արցախում բնակվող մեր հայրենակիցները կարող են 1915 կարճ համարին ուղարկել sms հաղորդագրություն և երեկոյան Ծիծեռնակաբերդի սյուներին լուսապատկերի միջոցով տեսնել իրենց անուն-ազգանունները, ապահովելով իրենց խորհրդանշական մասնակցությունը։ Իսկ սփյուռքի մեր հայրենակիցները կարող են իրենց անուն- ազգանունները ուղարկել 0037433191500 հեռախոսահամարին։ Մեկ հաղորդագրության արժեքը կլինի 1 դրամ։

Խելահեղ սեր. ինչո՞ւ Սևակի կինն անձնագիրը շպրտեց դեսպանի դեմքին

Ծիծեռնակաբերրդում 11 ժամ տևողությամբ համերգային ծրագիր կլինի, որի ընթացքում  նախատեսված է մոտ 60 ելույթ, շուրջ 160 մասնակիցների կատարումներով։

Խստորեն պահպանվելու են անվտանգության կանոները։ Մասնակիցները միարժամանակ չեն լինելու Ծիծառնակաբերդում, այլ փոխարինելու են միմյանց․ կլինեն առավելագույնը 5 անձ ՝ բացօթյա միջավայրում։

Ելույթ կունենան Սիմֆոնիկ, Ֆիլհարմոնիկ նվագախմբերը, Կամերային երաժշտության ազգային կենտրոնն իր երգչախմբերով և նվագախմբերով, լարային քառյակներ, ճանաչված օպրերային երգիչներ և այլք։

Ծրագիրը լինելու է բազմաժանր՝ սկսած ժողովրդական երգ-երաժշտությունից, մինչև միջնադարյան երաժշտության ջազային մշակում։

Ծաղիկներ և խոնարհում․ ՌԴ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին