Վաղ առավոտից Ծիծեռնակաբերդի հուշահամալիր է «այցելել» շուրջ 90 հազար մարդ

ՀՀ վարչապետը հայտնել է, թե քանի հաղորդագրություն է ստացվել ապրիլքսանչորսյան վիրտուալ երթին մասնակցելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. 1915 համարին այսօր առավոտյան 08։00-ից արդեն 85 հազար 575 հաղորդագրություն է ստացվել հիշատակ երթի խորհրդանշական անուններով։ Եվս 3715 անուն էլ ստացվել է արտերկրում բնակվողների համար գործող 00 374 33 19 15 00 համարին։
Այս տվյալները Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Աղոթենք հանուն արդար դատի պահանջատիրության հաղթանակի. Գարեգին Բ

«Սիրելի հայրենակիցներ, հաղորդագրությունը գրելիս հետևեք կանոններին, որպեսզի ձեր հաղորդագրությունը չֆիլտրվի և ցուցադրվի հուշահամալիրի սյուներին»,- գրում է Փաշինյանը՝ հիշեցնելով, որ դրա համար անհրաժեշտ է գրել հայատառ, հաղորդագրության մեջ գրել միայն մեկ անուն և ազգանուն։

Նշենք, որ մեկ հեռախոսահամարից կարելի է ուղարկել առավելագույնը 5 հաղորդագրություն, Հայաստանից և Արցախից ուղարկված յուրաքանչյուր հաղորդագրության արժեքը 1 դրամ է։

Արտասահմանից ուղարկված հաղորդագրության սակագինը հաշվարկվում է տվյալ երկրի և ՀՀ կապի օպերատորների պայմաններով։

Հիշեցնենք՝ այս տարի կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ քաղաքացիները չեն կարողանա այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` Ցեղասպանության 105-րդ տարելիցին զոհերի հիշատակին իրենց տուրքը մատուցելու։

Փոխարենը ՀՀ քաղաքացիներին ու Հայաստանից դուրս բնակվող հայերին առաջարկվել են խորհրդանշական վիրտուալ այցելությունների ու խոնարհումի այլ ծրագրեր:

Խորհրդավոր մթություն ու երկինք հառնող լույսեր․ հայերը շարունակում են հիշել ու պահանջել

Ծիծեռնակաբերրդում 11 ժամ տևողությամբ համերգային ծրագիր կլինի, որի ընթացքում նախատեսված է մոտ 60 ելույթ, շուրջ 160 մասնակիցների կատարումներով։

Խստորեն պահպանվելու են անվտանգության կանոները։ Մասնակիցները միարժամանակ չեն լինելու Ծիծառնակաբերդում, այլ փոխարինելու են միմյանց․ կլինեն առավելագույնը 5 անձ ՝ բացօթյա միջավայրում։

Ոճրագործները` ազգային հերոսներ, կամ ինչպես թուրքերը տիրացան հայերի ունեցվածքին