Հայաստանի մարզերում ձյուն է տեղում, «Չայնիի» ոլորաններում բուք է

Հայաստան վերադարձած ձմեռը շարունակում է իշխել հանրապետության մարզերում: ԱԻՆ-ը վարորոդներին հորդորում է երթևեկել միայն ձմեռային անվադողերով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 24-ի ժամը 13:20-ի դրությամբ Հայաստանի 6 մարզերի տարածքում ձյուն է տեղում:

Ձմեռային եղանակը պահպանվում է Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր քաղաքներում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի տարածաշրջաններում, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքներում, ինչպես նաև Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի գրեթե ողջ տարածքում: «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում բուք է:

Այդուհանդերձ, հայաստանյան ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվել է 1596 մարդ. 1 օրում 73 նոր դեպք է գրանցվել

Փակ են Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:

«Գարուն ա, ձուն ա արել...». Երևանում ապրիլի 24-ին ձյուն տեղաց. տեսանյութ

Գեղարքունիքի մարզում ճանապարհները դժվարանցանելի են բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար, Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար: Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ծղուկ գյուղից դեպի «Զանգեր» կոչվող հատվածը դժվարանցանելի է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի ու ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնի հայտնած տեղեկատվության համաձայն, ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

Հիշեցնենք՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով Վրաստան օտարերկրացիների մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Բացառություն է արվել միայն Հայաստան ուղևորվող բեռնափոխադրումների համար:

Վաղ առավոտից Ծիծեռնակաբերդի հուշահամալիր է «այցելել» շուրջ 90 հազար մարդ