ԱՄՆ–ն ձգտում է Ռուսաստանին և ՉԺՀ–ին դուրս գցել միջուկային տեխնոլոգիաների ոլորտից. Կոշկին

Ռուսաստանի Պլեխանովի անվան համալսարանի քաղաքագիտության և սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, ռազմական քաղաքագետ Անդրեյ Կոշկինը Sputnik–ի եթերում մեկնաբանել է միջուկային տեխնոլոգիաների շուկայից Ռուսաստանին և Չինաստանին դուրս մղելուն ուղղված ԱՄՆ-ի նոր ռազմավարությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Միացյալ Նահանգները նախատեսում է Ռուսաստանին ու Չինաստանին դուրս մղել իր ազդեցության տակ գտնվող միջուկային տեխնոլոգիաների շուկայից և այդ ոլորտում համաշխարհային առաջատար դառնալ։ ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունը նոր ռազմավարություն է ներկայացրել, որում արտացոլված է Ռուսաստանն ու ՉԺՀ–ն միջուկային տեխնոլոգիաների շուկայից դուրս մղելու նպատակը։ Գերատեսչության կայքում ընդգծվում է, որ ԱՄՆ–ն այդ ոլորտում պետք է համաշխարհային առաջատար դառնա։

Պուտինը ստորագրել է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալը պարզեցնող օրենքը. ի՞նչ է փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուսումնասիրմանը փոխանցված փաստաթղթում նշվում է, որ երկրի կառավարությունն ի վերջո կմտնի այն շուկա, որում այսօրվա դրությամբ գերիշխում են ռուսական և չինական պետական ընկերությունները, և որպես համաշխարհային առաջնորդ կվերականգնի իր դիրքերը միջուկային էներգետիկայի ոլորտում։

ԱՄՆ էներգետիկայի նախարարությունն ուզում է խանգարել ՌԴ–ին և Չինաստանին՝ ամուր հարաբերություններ հաստատել որոշ աֆրիկական և արևելաեվրոպական պետությունների հետ։ Առաջարկվում է նաև լիազորություններ տրամադրել ԱՄՆ միջուկային կարգավորման հանձնաժողովին՝ ազգային անվտանգության ապահովման նպատակով մերժելու Ռուսաստանում և Չինաստանում արտադրված միջուկային վառելիքի ներմուծումը։

Քաղաքագետի խոսքով`  ԱՄՆ–ն այսօր անում է հնարավոր ամեն բան, որպեսզի համաշխարհային շուկայում առաջատար դառնա։

«Նրանք ուզում են Ռուսաստանին ու ՉԺՀ–ին դուրս մղել միջուկային տեխնոլոգիաների ոլորտից։ Բայց պետք է հասկանալ, որ ներկայում նման հայտարարություններն իրականությունը չեն արտացոլում»,-նշել է Կոշկինը։

Քաղաքագետը ասել է, որ Միացյալ Նահանգները հնարավորություններ են բաց թողնում, նրանք չեն կարող ամեն տեղ առաջինը լինել։

Ռուսական կործանիչներն ամերիկյան հետախույզ-ինքնաթիռներ են բռնել․ ի՞նչ էին փնտրում նրանք

«Մենք տեսնում ենք դա նույնիսկ COVID-19–ի դեմ պայքարի արդյունքներով։ ԱՄՆ–ն չի կարող մյուս երկրների համար օրինակ լինել։ Նույնը նաև մյուս ոլորտներում, նրանք կորցնում են նախաձեռնող լինելու հնարավորությունը։ Սակայն նրանց` համաշխարհային ժանդարմի կոչվելու պատրաստակամության մասին վկայող փաստաթղթերը պահպանվում են»,–նշել է Կոշկինը։

Տնտեսական աճ և անկում. առկա ու սպասվող թվերը` ԵԱԶԲ վերլուծությունում

Նրա խոսքով` և՛ Ռուսաստանը, և՛ Չինաստանը բավականին հաջող կերպով յուրացնում են բարձրագույն տեխնոլոգիաների ոլորտները, և ԱՄՆ–ն ի զորու չէ նրանցից առաջ անցնել։  Նման ռազմավարություններ գրողները միայն քարոզչական նպատակ ունեն` ևս մեկ անգամ հիշեցնել այն մասին, որ Միացյալ Նահանգները ժամանակին գտնվել է միաբևեռ աշխարհի կենտրոնում։ Սակայն, քաղաքագետի խոսքով, այսօր այդ մոդելը սկսել է փշրվել։